Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ընտրական օրենսգրքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը»

Մարտ 07,2016 15:12

«Հիմնական առաջարկներից մեկն այն էր, որ մենք պետք է ամբողջությամբ անցնենք համամասնական ընտրակարգի։ Պարզվում է, որ իրենց կողմից քարոզվող այդ սահմանադրական դրույթն արդեն իսկ այս Ընտրական օրենսգրքի նախագծում շրջանցվում է, հակասելով իրենց իսկ կողմից ընդունված Սահմանադրությանը։ Եվ այստեղ իրենք փորձում են շրջանցելով այդ դրույթը՝ ցուցակներով քվեարկություն անցկացնել, մինչդեռ սա, իհարկե, մերժելի է»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

Նա ասաց, որ իրենք պայքարում էին, որպեսզի 41 մեծամասնական ընտրական համակարգը վերանար եւ գործեր համընդհանուր մեկ համակարգ եւ համամասնական ընտրացուցակ լիներ. «Իրենք հիմա փաստորեն մասնատել են հանրապետության ընտրատարածքները։ 41-ը փոխել են այլ մի քանի ընտրատարածքների եւ այնտեղ ցուցակներով պետք է անցկացնեն ընտրությունները։ Այսինքն՝ սա 41 մեծամասնականի վատագույն մեծամասնական ընտրահամակարգն է, որը մեր կողմից մերժելի է եւ այն, ինչ իրենք քարոզում էին, փաստորեն, գրանցել են դրա դեմ»։

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց պահանջներից է, որ ընտրություններից առաջ ընտրացուցակները մաքրվեն, անցկացվեն ընտրություններ եւ անմիջապես հրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց անունները։

Լրագրողների դիտարկմանը, թե ընտրացուցակների հրապարակման առնչությամբ ասվում է, որ գոյություն ունի Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն դա կհակասի անձնական տվյալների պաշտպանության գաղափարին՝ նա արձագանքեց. «Ոչ, բացարձակ չի հակասում։ Բացարձակ ուղղակի անհիմն են այդպիսի հայտարարությունները։ Որեւիցե կերպ չի կարող հակասել, որովհետեւ յուրաքանչյուր անձ, ով գնում է ընտրատեղամաս, արդեն հայտնի է»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կարծում է, որ այն, ինչ հռչակվել է մինչ այժմ, ուղղակի հայտարարություն է եղել. «Մենք նորից նույն արատավոր շրջապտույտում ենք գտնվում։ Դրա համար պետք են պայքարի այլ մեթոդներ։ Ես չեմ կարծում, որ իրենք ցանկություն ունեն զիջելու։ Եթե ունենային, ապա գաղտնի չէին պատրաստի մի փաստաթուղթ, որն ուղարկեցին Վենետիկի հանձնաժողով եւ որն, առանց քննարկումների, առանց կոնսենսուսի դրեցին կառավարության նիստի ժամանակ քննարկման եւ հաստատեցին»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031