Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Զուրաբյանի առաջարկի մասին. «Ժառանգությունը» կմասնակցի, եթե այն միտված լինի համակարգային փոփոխության

Մարտ 07,2016 14:42

«Այն, ինչ ներկայացված է, դա բացարձակ ուղղակի օրենսգիրք չէ։ Ուղղակի հայտարարություն է, որ մենք չենք պատրաստվում հեռանալ։ Դա հայտարարություն է այսօրվա բռնապետական ռեժիմի։ Հետեւաբար այդ օրենսգիրքը մեզ համար որպես օրենսգիրք չի ընկալվում եւ չի ընդունվում»,- այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ իրենք բազմիցս հնչեցրել են իրենց առաջարկությունները. «Շուրջ 10 տարի է ինչ ես քաղաքականության մեջ եմ։ Այդ առաջարկները շուրջ 10 տարի է հնչում են եւ պատասխաններ չեն ստացել։ Այսինքն` օրենսգրքի վերաբերյալ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, թե ինչպիսին այն պետք է լինի եւ այդ մասին բազմիցս բարձրաձայնել ենք»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Ժառանգություն»-ը որքանո՞վ է իրատեսական համարում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ միավորվելու եւ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդհանուր առաջարկներ ներկայացնելու կոչը «Դուք գիտեք, որ «Ժառանգություն»-ը ցանկացած միավորում, որը բերելու է համակարգային փոփոխությունների, ողջունում է։ Եվ եթե սա միտված է համակարգային փոփոխության, ապա իհարկե «Ժառանգությունը» կունենա մասնակցություն»,- պատասխանեց տիկին Փոստանջյանը։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031