«Դեռ հստակ մենք անուններ չունենք, բայց այն, որ պետք է մասնակցենք եւ Գյումրիի, եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, միանշանակ է»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ իր կուսակցությունում քննարկվում է այդ հարցը. «Իհարկե ոչ շատ հեռու ապագայում դուք կիմանաք, թե ինչ ձեւաչափով «Ժառանգությունը» մասնակցություն կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»։
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք շատ են կարեւորում այդ ընտրությունները, «որովհետեւ դրանք, ըստ էության, նախաշեմն են ապագայի։ Հետևաբար` այդտեղ մասնակցությունը մեր պետք է լինի լիարժեք»։
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր, որ «Ժառանգությունը» պաշտպանի Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր գործիչ Սասուն Միքայելյանին, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Կարծում եմ «Ժառանգության» դիրքորոշումը դուք շուտով կիմանաք։ Իհարկե, մենք ողջունում ենք ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ