Աշխարհահռչակ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 2016թ. մարտի 7-ի ուշ երեկոյան հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել Լոս Անջելեսում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական NTV լրատվական կայքը։
Հիշեցնենք, որ Շարապովան վերջին անգամ կորտ է դուրս եկել հունվարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը 1/4 երզափակիչում, որտեղ պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսին (4:6, 1:6): Փետրվարին Շարապովան հրաժարվեց մասնակցել Ինդիան Ուելսի բաց առաջնությանը՝ ձեռքի վնասվածքի պատճառով։
Տեղեկացնենք, որ որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազգությամբ ռուս թենիսիստուհի Շարապովան, այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարելու է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։