«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վերջերս հրավիրած ասուլիսում «30+1» գործի հետ կապված ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ երբ իրավապահ մարմինները ինչ-որ քաղաքական գործչի են բռնում, հենց այնպես ոչինչ չի լինում:
«Եթե մարդիկ, դա էլ է հնարավոր, պատահական հայտնվել են ինչ-որ գործողությունների շրջանակում, քննությունը դա պարզելու է…Ես իրավունք ունեցողի իրավունքով կարող եմ ասել՝ հավատացեք, որեւէ պատահական ձերբակալություն չկա, ուրիշ բան, որ կարող է ինչ-որ մարդիկ թյուրիմացաբար, կամ չիմանալով, թե ինչու են իրենց կանչում ինչ-որ խոսակցությունների, հայտնված լինեն որեւէ շրջանակում: Հավատացեք, քննությունը կպարզի, եւ այդ մարդիկ ազատ կարձակվեն: Տեսեք, ես ինքս հայտնի գործով երեք տարի եղել եմ ընդհատակում: Այն ժամանակ այդ գործը կոչվում էր Վահան Հովհաննիսյան +30: Այդ գործի ղեկավար, որպես այդպիսին ես էի անցնում: Բայց ես չեմ ուզում մանրամասնել, թե որեւէ տեղ որեւէ բան այն ժամանակվա պետությունը նույնիսկ հենց նենց չի արել: Այսինքն, հիմքում կա ինչ-որ բան, որի արդյունքում գուցե ինչ-որ տեղ գույները մի քիչ ավելի գունազարդ են ներկայացնում, բայց երեւույթն առկա են»:
Ավելի ուշ ավելացնում է՝ «Նույն մեր գործով՝ 90-ականների կային բաներ, որ մինչեւ այսօր ոչ քննությունն է պարզել, ոչ էլ ինչ-որ մարդիկ տեղյակ են:Որեւէ մեկը հենց այնպես չի դատվել, մեր ժամանակ էլ հենց այնպես ինչ-որ բաներ չէր լինում»:
Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, որ երբեք չի ընդունել քաղբանտարկյալ հասկացողությունը Հայաստանի համար, որովհետեւ քաղբանտարկյալն այն է, երբ մարդուն բացառապես քաղաքական հայացքների համար են դատապարտում, եւ նա որեւէ մասնակցություն չունի որեւէ քրեական գործում. «Կոնկրետ ես եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ամենաընդդիմադիր գործիչը, իմ ընկերներից շատերը բանտ են նստել, բայց ես որեւէ անգամ որեւէ մեկին քաղբանտարկյալ չեմ հայտարարել»:
Կարդացեք նաև
«31»-ի գործի հետ կապված այս հայտարարությունն ուշագրավ էր այն առումով, որ այն ժամանակ որեւէ մեկը իրենցից չէր ընդունում, որ մեղավոր է եղել: Մանվել Եղիազարյանն էր իր ցուցմունքներում վստահեցնում, որ ահաբեկչություն պլանավորել են:
Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար, նույն գործով կալանավորված Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Գառնիկ Իսագուլյանի այս խոստովանությունը, հնարավո՞ր է ինքն էլ տարիներ հետո նման խոստովանություն անի, որ մեզ հենց այնպես չէին բռնել:
Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես հայրենիքի դավաճան չեմ, դրա համար էլ չեմ ընդունել մեղքը: Ինձ ձերբակալել են հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Էդ իրան՝ Գառնիկ Իսագուլյանին հարցրեք, թե ինչու է ընդունում իր մեղքը: Ինքը չի էլ նստել, չի՛ դատապարտվել, ինչի՞ մասին ա խոսքը: Դե որ ընդունում էր, թող գար նստեր, ինչի՞ էր փախնում»:
Նա վստահեցրեց, որ տարիներ հետո էլ այս գործի հետ կապված իր վերաբերմունքը չի փոխվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լեւոն Տէր-Պետրոսյանի տխրահռչակ վարչակարգի ժամանակ տեղի ունեցածը «քաղբանտարկյալ»ների հարց չէր:
Այն ինչ որ աննախադէպ էր, էն վախտը, եւ որ կը մնայ մինչեւ օրս մէյ չկրկնված՝ ամբողջ կուսակցութեան մը ապօրինի եւ անօրէն պիտակումն էր, Պետութեան անունով:
Բանտարկված անհատներէն անդին, տեղի ունեցաւ ինչքերու լայնածավալ սեփականազրկում եւ բռնագրաւում, գործունէութեան լրիւ եւ ուղղակի արգիլում: Տեղի ունեցաւ մինչեւ իսկ հայ կուսակցութեան մը դէմ, օտար երկիրներում, օտար հալածանքների ուղղակի խրախուսանք եւ քաջալերանք, Հայաստանի դեսպանատուների միջոցաւ:
Այս է էր որ Հայոց Պատմութեան մէջ արդէն արձանագրված է, անջնջելի կերպով:
Եւ հիմնական առեղծվածը այն է թէ ինչպէ՞ս հայորդիներ այդ նոյն ԼՏՊ-ն հետագային նկատեցին որպէս ժողովրդավարութեան գերագոյն խօսնակ, եւ մինչեւ իսկ դէպի մահ գացին, անոր հաւատալով, անոր դրդումով: