Մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհահատվածը մաքրել են, և երթևեկությունը վերականգնվել է:
Կարդացեք նաև
ՀՀ ՏԿԱԻՆ