Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օֆշորի գործով տուժողը հերքում է արքեպիսկոպոս Կճոյանին. «Կճոյանը Աշոտի հետ գնացել է Կիպրոս, ե՛ս եմ ճանապարհել»

Մարտ 07,2016 12:48

«Բացարձակ ո՛չ, որ չունեմ առնչություն, ի՞նչ պատասխանեմ»,- վերջերս Եռաբլուրում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն «օֆշորային սկանդալի» հետ կապված մեր հարցին այսպես էր պատասխանել՝ վստահեցնելով, որ չի հետեւում դատավարությանը, եւ որ իր դեմ փաստեր չկան:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «օֆշորի» գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանն ասաց. «Գիտեք ինչ, ինքը կուզենա այդպես խոսի, բայց փաստերի լեզվով պետք է խոսենք: Որ Կճոյանը Աշոտի (նկատի ունի ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին- Հ. Ջ.) հետ գնացել է Կիպրոս, ե՛ս եմ ճանապարհել: Կիպրոսում իր անձնագրերն են տվել, որ ձեռնարկությունը բաց են արել, գումարները փոխանցել են այդ հաշիվների վրա, այդ հաշիվներից նորից հետ են փոխանցել նույն բանկը՝ 6 մլն քանի հարյուր հազար, կանխիկացրել են, մնացած գումարները մի մասը «Ամերիաբանկից» ոսկի են գնել, ավտո են գնել իրանց համար: Ամբողջ գումարը ծախսվել է էս նպատակի համար:

Նավասարդ Կճոյանին երեւի պիտի կանչեն քննության: Նա գործով մեղադրյալ չէ, բայց պիտի մեղադրեն, որ մեղադրյալ լինի: Երեւի չեն կարողացել էլի, դրա պատասխանը պիտի ինքը տա, դատարանը տա, քննիչը պիտի տա, դատախազը պիտի տա: Ես չեմ կարող դրա պատասխանը տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031