«Ես չգիտեմ, թե նույնականացումն ինչի հիման վրա է արվել, որոշում կայացվել, բայց ես անգամ վախենում եմ մտածել այն մասին, որ հնարավոր է՝ այդ ոսկորները արմենոիդի չեն պատկանել: Պատկերացնո՞ւմ եք մի այնպիսի իրավիճակ, որ մարդիկ սեփական փառասիրության արդյունքում կարող են թուրքի ոսկորներ բերել եւ Եռաբլուրում թաղել` մեր հերոսների կողքին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը` անդրադառնալով հնչակյան 20 կախաղան հանվածների աճյունները Եռաբլուրում վերաթաղելու պատմությանը:
«Զայրույթն արդեն չափ ու սահման չունի եւ չի կարելի թույլատրել, որ սեփական ամբիցիաների համար շահարկվեն մեր մեծերը: Հանգիստ թողեք այդ գերեզմանները: Սեփական փառասիրությունը չի կարելի փաթաթել մի կուսակցության վզին, որ մեծ գործ է կատարել հայոց պետականությունը եւ անկախությունն ապահովելու գործում»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ
05.03.2016