Երեւանի փողոցներում համապատասխան վահանակների վրա կարելի է հանդիպել տարաբնույթ հայտարարությունների՝ սկսած ավտոբուսով Ռուսաստան մեկնելու թեմայից, վերջացրած «Իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու» ու անշարժ գույքի առքուվաճառքի վերաբերյալ գրություններով: Օպերայի մոտ տեղադրված այս վահանակն առանձնահատուկ է նրանով, որ մի քաղաքացի գրքեր գնելու վերաբերյալ հայտարարություն էր փակցրել:
Գրքեր՝ այսօրվա ոգու սովի պայմաններում: Փաստորեն, դեռ կան մարդիկ, որոնց համար գրքերը նշանակություն ունեն ու զուտ կահույքի մաս չեն: Իմիջիայլոց, շուրջ 10 տարի առաջ էլ ճանաչված իրավաբան, այսօր արդեն լուսահոգի Թաթուլ Բադասյանն էր կարծրատիպեր կոտրել ու Հայաստանում գործող զվարճանքի օբյեկտների կողքին մասնավոր գրադարան բացել, քանի որ համոզված էր, որ գրքով դաստիարակված մարդկանց համար եկել է ժամանակը՝ հատուցելու ու գիրքը փառաբանելու:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.03.2016