Մարտի 7-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.11-ին, մարվել` 06.37-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի գույքը (20 քմ) և երեսպատումը:
Կարդացեք նաև
ՀՀ ՏԿԱԻՆ
Լուսանկարը` արխիվային