Թուրքիա-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հոլանդիայի վարչապետ, ԵՄ գործող նախագահ Մարկ Ռուտտեի մասնակցությամբ կայացել է եռակողմ հանդիպում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Բարձրաստիճան երեք պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումը կայացել է Բրյուսելում տեղակայված Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում և տևել է 5 ժամ 45 րոպե։
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարչապետին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, փախստականների խնդիրներն ու կրոնական հարցեր։