Լրահոս
Օրվա լրահոսը

Բերնի Սանդերս. Հանրապետական կուսակցության բանավեճերը բացատրում են, թե ինչու պետք է ներդրումներ կատարենք հոգեկան առողջապահության ոլորտում. Business Insider

Մարտ 07,2016 10:49

ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Բերնի Սանդերսը խոստացել է իր ընտրվելու դեպքում զարգացնել ամերիկացների հոգեկան առողջապահության պահպանման ոլորտը, տեղեկացնում է Business Insider-ը։

Արտահայտվելով այս թեմայի մասին՝ Դեմոկրատական կուսակցության անդամը ասել է. «Եթե ինձ ընտրեն ԱՄՆ նախագահ, մենք բազմաթիվ ներդրումներ կկատարենք ԱՄՆ-ում հոգեկան առողջապահության ոլորտում։ Երբ դուք նայում եք հանրապետականների հեռուստաբանավեճերը, դուք հասկանում եք, թե ինչու են ներդրումներ պետք այդ ոլորտում»։

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի մեկ այլ թեկնածու Հիլարի Քլինթոնը ևս օգտվել է քարոզչություն կատարելու իր իրավունքից ու խոսել նաև իր և Սանդերսի հարաբերություններից. «Ես և Սանդերսը որոշակիորեն տարբեր ենք, մենք սուր բանավեճերի ենք մասնակցում ամենատարբեր թեմաներով, բայց համեմատեք մեր և հանրապետականների բանավեճերի բովանդակությունը»։

Հիշեցնենք, որ Սանդերսն ու Քլինթոնը պայքարում են Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու առաջադրվելու համար։ Նախնական արդյունքներով Քլինթոնը շատ ավելի մեծ աջակցությունն ունի ընտրողների շրջանում։ Նրանց հակադիր՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատորներ Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն և Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը։

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները նախանշված են 2016թ. նոյեմբերի 8-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031