Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քեմերոնը կոչ կանի աջակցել Անկարային և օգնել Աթենքին. «ՏԱՍՍ»

Մարտ 07,2016 10:32

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը 2016թ. մարտի 7-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի գործընկերներին կոչ կանի աջակցել Անկարային և օգնել Աթենքին՝ փախստականների անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Խոսելով փախստականների անօրինական միգրացիայի մասին՝ Քեմերոնն ասել է. «Միգրացիոն ճգնաժամը ամենամեծ խնդիրն է, որին այսօր բախվել է Եվրոպան։ Մեծ Բրիտանիան երբեք չի հանդիպել փախստականների այնպիսի մեծ հոսանքների խնդրի, ինչպես եվրոպական մյուս երկրները, որովհետև մենք դուրս ենք Շենգենյան համաձայնությունից և պահպանել ենք վերահսկողությունը մեր սահմանների նկատմամբ։ Բայց այնտեղ, որտեղ կարող ենք օգնել, մենք պետք է անենք դա»։

Թեմայի առնչությամբ հայտարարություն է տարածվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Բրիտանիան պետք է աջակցի Թուրքիային, որը արդեն ընդունել է 2,6 միլիոն փախստական և օգնի Աթենքին՝ արագացնելու փախստականների հայտերի մշակման և ապօրինի գաղթել ցանկացողներին իրենց երկրները վերադարձնելու գործընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031