Վրաստանի կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ գազային բանակցությունների դեմ որպես բողոքի նշան Վրաստանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ կենդանի շղթա են կազմել Թբիլիսիի փողոցներում։ Սա առաջին նման բողոքի ակցիան չէ, որ կազմակերպվում է Վրաստանի մայրաքաղաքում։
Ինչպես հայտնում է BBC֊-ն, յոթ կիլոմետրանոց կենդանի շղթա կազմած բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ երկիրը կարող է հրաժարվել Ռուսաստանից էներգակիրների չափազանց կախվածությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ անցյալ տարվա աշնանից Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ «Գազպրոմի» ղեկավարության միջեւ գազային բանակցությունները շարունակվում են մնալ քաղաքական բանավեճերի եւ մեղադրանքների գլխավոր թեման։
BBC-֊ի, Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ղեկավար Դավիդ Բակարաձեն հայտարարել է, որ կառավարության ընդդիմախոսները թույլ չեն տա Վրաստանն ընկնի Ռուսաստանի վերահսկողության տակ։
Կարդացեք նաև
Ուրբաթ օրը Վրաստանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին, որի իրականացումն, իշխանության վստահեցմամբ, կարող է բավարարել Վրաստանի պահանջարկը։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ