Թուրքական ափերի մոտ 18 միգրանտ է խորտակվել․ նրանք փորձում էին հասնել Հունաստան։ Այս մասին հայտնում է BBC-֊ն՝ հղում անելով Թուրքիայի պետական լրատվական ծառայությանը։ Ըստ նույն աղբյուրի, հաջողվել է փրկել 15 մարդու, իսկ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Եվս մեկ միջադեպ, որը կրկին կապված է միգրանտների հետ եւ տեղի է ունեցել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ, որտեղ հաջողվել է փրկել 368 մարդու։ Նրանք փորձում էին հասնել Եվրոպա։
BBC-֊ն նկատում է, որ այս ամենը տեղի է ունենում ԵՄ-֊Թուրքիա արտակարգ գագաթաժողովի նախաշեմին։ Այս գագաթաժողովին քննարկվելու են միգրացիոն ճգնաժամի հետ կապված հարցեր։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետը ԵՄ որոշ պետություններին մեղադրել է, որ նրանք հրաժարվում են իրենց ներդրումն անել միգրացիոն ճգնաժամի խնդիրների լուծման առնչությամբ։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ