«Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» հանդիպմանը ներկա է եղել «Բարսելոնի» մարզական տնօրեն Արիեդո Բրաիդան: «Sport.es»-ի տեղեկություններով Բրաիդան, որպես իսպանական ակումբի միջազգային սկաուտական բաժնի ղեկավար, Բունդեսլիգայի առաջատար թիմերի հանդիպմանը ներկա է եղել «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստների խաղին հետեւելու նպատակով: Կոնկրետ անուններ չեն հնչեցվում, բայց քանի որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներից է, չի բացառվում, որ նա էլ է եղել Բրաիդայի հետաքրքրության շրջանակներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 37-38.com-ի