Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստամբուլում ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է «Զաման» թերթի կողմնակից ցուցարարներին

Մարտ 06,2016 15:27

Երեկ Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է գործի դրել հարյուրավոր ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին երկրի ընդդիմադիր խոշոր լրատվամիջոցի՝ «Զաման» թերթի խմբագրության մոտ։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Նախօրեին, թուրքական իշխանությունը թերթի խմբագրությունում արտաքին կառավարում է մտցրել եւ այդպիսով իր վերահսկողության տակ վերցնելով լրատվամիջոցին։ Դատարանի որոշումը հանրայնացնելուց ժամեր հետո, թուրքական ոստիկանությունը խուզարկություն էր սկսել «Զամանի» խմբագրությունում, որի շենքի դիմաց տարերայնորեն բողոքի ակցիա սկսվեց։

«Զամանի» ներկայացուցիչների խոսքերով՝պետության կողմից նշանակված կառավարիչները սպառնացել են առգրավել խմբագրության ունեցվածքը։ Թերթի վերջին՝շաբաթ օրվա համարը պատրաստվել եւ հրապարակվել էր ոստիկանների եւ պարեկների այցից առաջ։

«Սահմանադրությունը կասեցված է». ֊ասվում է թերթի առաջին էջի խոշոր տառերով եւ սեւ ֆոնի վրա գրված վերնագրում։

«Թուքական մամուլը ապրեց ամենասեւ օրերից մեկն իր պատմության ընթացքում»,֊-գտնում է թերթը։ Մի քանի լրագրողների հաջողվել է շաբաթ օրը մուտք գործել խմբագրության տարածք։ Նրանք սոցիալական ցանցերով հայտարարել են, որ արգելափակված է իրենց մուտքը ներքին սերվեր եւ էլեկտրոնային հասցե։ Նաեւ հաղորդագրություն է տարածվել, որ աշխատանքից ազատվել է թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջին։

Թղթակից Աբդուլլա Բոզտյուրկի պատմելով, փորձ է կատարվել վերացնել ամբողջ առցանց արխիվը։

Շաբաթ օրը կեսօրից հետո «Զամանի» առցանց տարբերակն արդեն հասանելի է, եւ ի թիվս այլ նյութերի, կան իշխանությունների գործողությունները քննադատող հոդվածներ։

Հայտնի է, որ թերթը կապված է «Հիզմեթ» շարժման հետ, որի հոգեւոր առաջնորդը ԱՄՆ֊ում բնակվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն է, որը նախկինում համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցը, բայց հետո նրանց հարաբերությունները վատացել են։

Ֆեթհուլլահ Գյուլենին ներկայումս Էրդողանը դավաճան է համարում։ «Հիզմեթ» շարժման շատ կողմնակիցներ ձերբակալվել էին։

Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքում է, որ իշխանություններն որեւէ առնչություն չունեն իրենց կողմից «Զամանի» խմբագրությունում արտաքին կառավարում ներդնելու հետ։

Դավութօղլուն հայտարարել է, որ այդ քայլի հետեւում չկա որեւէ քաղաքական շարժառիթ, իսկ «Զամանի» խմբագրությունում կատարվածը զուտ իրավական գործողություն է։

ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն քննադատել է «Զամանի» հետ կատարվածը։

Նշենք, որ «Զաման» թերթը հրապարակվում է 1986 թվականից, եւ բացի Թուրքիայից, այն տարածվում է մի քանի խոշոր երկրներում, այդ թվում նաեւ ԱՄՆ-֊ում եւ Գերմանիայում:Թերթի տպաքանակը շուրջ 650 հազար է, այն Թուրքիայի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկն է։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031