Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի 58-րդ նախագահի ընտրությունում Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Տրամպին համեմատում են ռուսաստանցի Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Բայց նա ավելի հարուստ է ($4 միլիարդ), ավելի ազդեցիկ եւ ավելի անկանխատեսելի:
Տրամպը բոլոր իրերը եւ բոլոր կազմակերպությունները կոչում է իր անունով, նախատեսում է Մեքսիկայի սահմանի երկարությամբ պատ կառուցել, երազում մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու մասին, ինչի համար նրան քիչ էր մնում հեռացնեին ընտրություններից:
Դոնալդ Տրամպը նաեւ սպորտի մեծ սիրահար է, ինքն ակտիվ զբաղվում է սպորտով եւ բազմաթիվ առնչություններ ունի տարբեր մարզաձեւերի հետ:
Ասում են, որ նա գոլֆ շատ լավ է խաղում, ունի գոլֆի մի քանի առողջարաններ: Նրա նախընտրական ծրագրում մի կետ կա. վստահ լինել, որ յուրաքանչյուր ամերիկացի իրեն կարող է գոլֆ խաղալ թույլ տալ:
Կարդացեք նաև
Թենիսը, որում ոչ-ոքի չի լինում, Տրամպին սովորեցրել է հաղթել:
Երբ 13 տարեկան էր, ծնողները Դոնալդին տվել են զինվորական ակադեմիա, որտեղ նա դարձել է լավագույն բեյսբոլիստներից մեկը եւ բազմաթիվ դիպլոմների արժանացել:
Տրամպն անտարբեր չէ նաեւ տափօղակով հոկեյի նկատմամբ: Անգամ 2015-ի սեպտեմբերին «Սիքարիուս Կրանչ» ակումբի ֆինանսական տնօրենը նրան առաջարկել է նախագահի պաշտոնի հետեւից ընկնելու փոխարեն իրենց մարզիչը դառնալ:
Տրամպը մի առիթով պատմել է, որ դժվար թե ներգրավվեր ԱՄՆ նախագահի մրցապայքարում, եթե 2014 թվականին ձեռք բերեր ամերիկյան ֆուտբոլի «Բաֆֆալո Բիլլս» ակումբը: Նա առաջարկել էր մեկ միլիարդ, սակայն դա քիչ է եղել: Այդ առիթով նա ասել է, թե նախագահական մրցավազքում գտնվելն ավելի հետաքրքիր եւ էժան է, քան ֆուտբոլային ակումբ ղեկավարելը:
Տրամպը եվրոպական ֆուտբոլի մասին չի խոսում, սակայն հայտնի է, որ նրա ընկերությունները համագործակցում են Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պորտուգալացին Նյու-Յորքում 16 մլն եվրոյով բնակարան է գնել Trump Towers 58 հարկանի շենքում եւ 135 մլն. եվրո ներդրում արել Մոնտե-Կարլոյի հյուրանոցում: Կարծիք կա, որ այդ գործարքը մասնակիորեն ֆինանսավորել են Տրամպի կառույցները:
Աշնանը, երբ Հոլի Հոլմը հաղթեց UFC վարկածով աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզիին, Տրամպը շնորհավորել է նոր չեմպիոնին եւ սուր քննադատել նախկինին՝ ասելով, թե Ռոնդան տհաճ մարդ է:
Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը աջակցում է Տրամպին: «Իմ լավագույն եւ հաջողված մարտերի մեծ մասն անցկացվել է Տրամպի հյուրանոցներում: Մենք իրար նման ենք, երկուսս էլ սիրում ենք ուժն ու հզորությունը», – ասում է Թայսոնը:
Սակայն Դոնալդ Տրամպը որոշ մարզաձեւեր չի ընդունում: Օրինակ, հեծանվային սպորտը: Նա ծաղրում է պետքարտուղար Ջոն Քերիին: «Նա 72 տարեկանում հեծանիվ է վարում, ընկնում ու կոտրում է ոտքը: Խոստանում եմ՝ ես այդպես չեմ վարվի: Խոստանում եմ նաեւ, որ երբեք հեծանվավազքերի չեմ մասնակցի», – հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ FT-ի