Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս փրկության …

Մարտ 06,2016 11:23

(պոեմ)

Ով դուք մեղավոր…, մեղք արարածներ,

Մի՞թե դուք գոհ եք ձեր ապրած վարքից,
Անում եք միայն սին, անմիտ քայլեր,
Գարշանք է ծորում ձեր «վեհ» պահվածքից…

Կտրել եք կապը Սուրբ Արարչի հետ,
Եվ ամեն մեկդ ձեզ կարծում եք տեր…
Գթա նրանց Տեր, մեղք են ու անգետ,
Քո զավակներն են, մի թողնիր անտեր…

Մոլորյալներ են…, Տեր, խղճա նրանց,
Փորձիր ետ պահել անհուն անդունդից,
Արդ, կուրացել են նյութի մոլուցքից,
Չէ±, որ ծնողն ես նաև այդ մարդկանց…

Չարը անցել է նրանց արյան մեջ,
Եվ լվացել է սիրտ, հոգի, ուղեղ…
Դարձել են գերի «սուրբ» փողին հավերժ,
Ներսում կրում են լոկ նյութի հեղեղ…

Նրանք ջնջել են ամեն սրբություն,
Եվ փողին կարգել սրբության-սրբոց…
Տիրոջ փոխարեն՝ անում օրհնություն,
Ողջ ժողովրդին նետել են փողոց:

Ուտում են , ուտում ու չեն կշտանում,
Անվերջ թալանում և չեն հագենում,
Ոչ մի մեթոդից նրանք չեն խորշում,
Վերջին լուման են մարդկանցից խլում:

Զրկում են մարդկանց մի կտոր հացից,
Երթիկից ելնող մի քուլա ծխից,
Օջախը սնող տնամերձ հողից,
Նույնիսկ ձու չածող անփետուր հավից:

Զարմանալի է այդ մարդկանց վարքը,
Անհասկանալի՝ ամեն արածը,
Իմաստից զուրկ է այդկերպ ապրածը,
Նրանց կփրկի լոկ հոգեվարքը:

Նրանք գնում են, բայց ու՞ր, չգիտեն …
Անվերջ շտապում, ինչու՞, տեղյակ չեն…
Ուզում են հասնել, չգիտեն որտեղ…
Մեկ է, վաղ, թե ուշ կհանգեն այստեղ:
Մեզ տրած կյանքը մեկ ակնթարթ է,
Փառքի ձգտողը՝ հաստատ տմարդ է,
Մոլորյալ մարդիկ. չար գործը դարդ է,
Անմահն՝ արժեքն է, որը խորհուրդ է:

Ինչ լեզվով ասվի, որ դուք հասկանաք,
Լրիվ խախտում եք և չափ, և սահման,
Եթե կանգ չառնեք ու խելքի չգաք,
Կկրեք Տիրոջ պատիժը դաժան:

Եթե դեռ ձեր մեջ չի մեռել մարդը,
Փորձեք շատ կտրուկ փոխել ձեր կերպը,
Տերը կօգնի ձեզ փոխել ձեր վարքը,
Մաքրել մարդկանց մեջ ձեր խրած սեպը:

Իբր ձեր գործած մեղքերը քիչ են,
Աջ ու ձախ Տիրոջ անունն եք տալիս,
Ձեր ամեն բառը լոկ դատարկ ճիչ է,
Դուք ցավը կզգաք պատիժ կրելիս:

Այդժամ կփորձեք մեղքերը քավել,
Բարու կերպարով կսկսեք խաղալ,
Կասեք՝ ուզում եք ողջը բաժանել,
Աղքատների հետ ամեն ինչ կիսել:

Ձեր մեղքերի հետ կմնաք մենակ,
Օձերը անգամ կփախչեն ձեզնից,
Դուք չեք ունենա անգամ մեկ հենակ,
Որով խուսափեք Սուրբ Տիրոջ պատժից:

Ես համոզված եմ, չի մեռել խիղճը,
Այն լուռ քնած է ձեր հոգիներում,
Եթե դուք լսեք նրա խուլ ճիչը…
Սերը կարթնանա ձեր պաղ սրտերում:

Արյամբ կլցվի երակը կյանքի,
Մարդիկ կդառնան իրար հանդուրժող,
Ջերմով կլցվեն սիրտ, ուղեղ, հոգի,
Չարը կդառնա խղճով, կամեցող:

Ժամանակ չկա, վերջին արարն է,
Արթնացեք նիրհից, կործանման ժամն է…
Եթե չփոխեք ձեր կյանքի վարքը,
Ձեզ հեշտ կուլ կտա մեծ հոգեվարքը:
Եվ երբ մոտենա ժամը հատուցման,
Ինչպե՞ս պիտ նայեք Տիրոջ աչքերին,
Չէ՞ որ ձեր կյանքի ամեն մի վայրկյան,
Դուք տուրք եք տվել միայն մեղքերին:

Ազգը մեռնում է, բավ է սթափվեք,
Էլ վայրկյան չկա, շուտ ուշքի եկեք,
Նման պահվածքով ողջը կկորցնեք,
Մուրացկանի պես կասեք. մեզ փրկեք:

Եղած ամեն ինչ ձեզնով եք արել,
Փառք, գոնե օդը դեռ չեք գրավել…
Կբարձրաձայնեք. թող ազատ շնչեն,
Եվ մեր երկիրը հանգիստ վայելեն:

Հերթով մեռնում են սուրբ արժեքները,
Ոչ իրենց մահով, այլ բիրտ ձեռքերով,
Սատանան անգամ՝ իր կեղտոտ վարքով,
Միշտ խնայել է այդ արժեքները:
Եթե ջնջում եք բյուր արժեքները,
Ու±ր մնաց հարգեք մարդ՝ մեծ արժեքը,
Հաղթանակել է բիրտ նպատակը,
Հեշտ խոնարհվում են լուրջ արժեքները:

Ճակատագիրը՝ այսօր շատ նենգ է,
Այն չի խնայում անգամ որբերին,
Սա մեծ վարակ է, անխնա տենդ է,
Քշում, տանում է բոլոր-բոլորին:

Եթե պատմության դասը չկերտենք,
Եվ ուշքի չգանք մեր սխալներից,
Մեր սուրբ երկիրը հեշտ կկործանենք,
Դեպի այն եկող թույլ քամիներից:

Քանի չի մարել հույսը փրկության,
Եվ կործանումը չի աքցանել մեզ,
Պետք է վառ պահենք լույսը հայության,
Այդժամ թշնամին կդառնա շատ հեզ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031