Մամուլի հրապարակումների համաձայն, ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ճակատագրական լինել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ Ռուբեն Ստեփանյանի համար։ Մասնավորապես, նույն տեղեկությունների համաձայն, այդ իրադարձություններից հետո ՔԿՀ-ի պետը կարող է պաշտոնանկ արվել և նրան կփոխարինի Արսեն Աֆրիկյանը, որը նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը։
«Առաջին լրատվական»-ը փորձեց Ռուբեն Ստեփանյանից պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր պաշտոնանկության մասին լուրերը և որքան է իր մեղքի բաժինը Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցածում։
-Պարոն Ստեփանյան, ճի՞շտ է, որ Ձեզ պաշտոնանկ են անում Գասպարիի հետ ձեր ղեկավարած ՔԿՀ-ում վատ վարվելու, նվաստացնելու համար։
-Ես շատ գիտեմ։ Ուզում են հանեն, ուզում են թողնեն։ Իրենք են որոշողը։ Իրենց գործն է։ Ես չգիտեմ։
Կարդացեք նաև
-Բայց ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցածում Ձեր մեղքի, պատասխանատվության բաժինը չե՞ք տեսնում։ Դուք չէի՞ք կարող կանխել ակտիվիստի նկատմամբ իրականացված խոշտանգումները, թե կոնկրետ հրահանգ է եղել։
-Չէ, ես ոչ մի մեղքի բաժին էլ չունեմ։ Եվ հետո ինչ դեպք է եղել որ, ի՞նչ է եղել։ Ինքն իրենց տանն էլ է պառկում, փողոցում էլ է պառկում, այստեղ էլ էր պառկել։
-Բայց ինքը պնդում էր, որ քրեակատարողական հիմնարկում իրեն ստորացրել են, նվաստացրել են, իր ձևակերպմամբ «պալաժենիային չենթարկվելու համար» իրեն ծեծել են և ծեծից առաջացած ցավերից իր գոռոցները լսելի էին 10 մետրից։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք։
-Չի կարա լինի տենց բան։ Հիմա քննություն ա գնում, ամեն ինչ կպարզվի և ով որ մեղավոր ա եղել, թող պատժվի։
–Այսինքն Դուք հերքո՞ւմ եք, որ Գասպարիին ծեծի են ենթարկել ձեր ղեկավարած ՔԿՀ-ում։
-Այո, նման բան չի եղել։ Այստեղ նորմալ հսկողություն է իրականացվում և չէր կարող նման բան լինել։ Ինքը որ փողոցում պառկում է, մենք մեղավո՞ր ենք։ Ստեղ էլ (նկատի ունի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում) պառկելու տեղ չի։ Եվ հետո իրա վրա ոչ մի տեղ ոչ մի վնասվածք չկա։ Իրա ասելով, եթե իրեն էդպես ծեծեին, հիմա եսիմ ինչ պետք ա եղած լիներ, բայց իրա վրա, մի տեղ մի մարմնական վնասվածք չկա, մի կապտուկ չկա։ Եթե իր վրա մի կապտուկ գտնեք, ես պատասխան կտամ։ Նրա հետ ոչ մի բան չի եղել, նա պարզապես չէր հարմարվում ոչ մի տեղ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ծեծելու գրագետ ձեւը գիտեն