ՌՈՍՍԻԱ Մոլի շենքը վեցհարկանի կառույց է, այն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն, հագեցված է գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Կառույցի ընդհանուր մակերեսը 12600քմ է, որից 8000քմ առևտրային տարածք է։
Ներդրումները 29.02.2016թ. դրությամբ կազմում է մոտ 15 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տեղեկանքի տրամադրման պահին կազմում է 7,410,000,000 ՀՀ դրամ)։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները։
ՍԻԼ Կոնցեռնը մեծ նշանակություն է տալիս նոր աշխատատեղերի ստեղծմանը, իսկ ՌՈՍՍԻԱ Մոլը 350 նոր աշխատատեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Թիրախային նպատակներից է համարվում նաև ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։
Գործում են բազմաթիվ սրճարաններ` այցելուներին առաջարկելով եվրոպական, մեքսիկական, ճապոնական և արևելյան կերակրատեսակների լայն ընտրանի:
Կարդացեք նաև
ՌՈՍՍԻԱ Մոլը աչքի է ընկնում իր մանկական զվարճանքի կենտրոնով՝ հագեցված գերժամանակակից խաղային ատրակցիոններով: Բացի խաղային ավտոմատներից, մանկական բաժինն ունի 350 քմ տարածքով մեծ ավտոդրոմ։
Այստեղ գործելու է նմանատիպը չունեցող մանկական սրճարան-ռեստորան՝ լուսաձայնային էկրանով, իսկ սրճարանի հատակը սարքավորված է ինտերակտիվ ԼԵԴ էկրանով: Գործում է 9D կինոդահլիճը:
Մանկական համալիրում կարելի է նշել բազմաթիվ տոներ, երեկույթներ, որոնք կուղեկցվեն ինքնատիպ շոու-ծրագրերով: Կլինեն ամենշաբաթյա զվարճալի ծրագրեր՝ տիկնիկային թատրոն, /bubble show/ և մանուկների համար նախատեսված այլ միջոցառումներ:
Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով Առեւտրի կենտրոնում նախատեսված է 5 մուտք. 3-ը՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից, 1-ը՝ մետրոյի “Զորավար Անդրանիկի” կայարանից, իսկ մյուսը՝ Մ. Խորենացու փողոցից։ Կգործեն երկկողմանի ավտոկայանատեղեր՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում։
«Սիլ գրուպ»