Մարտի 10-ին Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ պրոֆեսիոնալ մարզիկ, 56 կգ քաշային Ալբերտ Ղազարյանը մեկնում են Մոսկվա, որտեղ երկու օր անց «Լուժնիկի» մարզահամալիրում Ալբերտը մասնակցելու է OFS7 վարկածով աշխարհի առաջնության նախընտրական փուլին:
Հայկ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա մարզիկն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում մոսկովյան մրցելույթին: «Նրանով արդեն լրջորեն հետաքրքրվում են աշխարհում ընդհանուր մենամարտերի կազմակերպիչները: Մասնավորապես, Չինաստանը նրան հինգ մենամարտի պայմանագիր է ուղարկում, քանի որ միջազգային սանդղակում մեր մարզիկի ցուցանիշն արդեն 5:0 է», – ասաց մասնագետը: Նա նաեւ պատմեց Ալբերտ Ղազարյանին հետագայում սպասվող մրցումների, ինչպես նաեւ Արմֆայթինգի ֆեդերացիայի ապագա ծրագրերի մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Հայկ Ղուկասյանի ՖԲ էջի
Հայկ Ղուկասյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի հաջորդ համարում