Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի դատարանի՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշման կապակցությամբ

Մարտ 05,2016 20:09

«Սա Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված հերթական անհանգստացնող զարգացումն է։ Բազմակարծությունը լրատվամիջոցներում եւ անկախ ու դիվերսիֆիկացված աղբյուրների մատչելիությունը ժողովրդավարության անկյունաքարերից է»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը։

Նշենք, որ Ստամբուլի դատարանը երեկ նշանակել է հոգաբարձուների խորհուրդ, որը պետք է ստանձնի «Feza Media Group»-ի կառավարումը։ Այս կազմակերպությունում է ներառված Թուրքիայի ամենաշատ վաճառված թերթը՝ «Zaman Daily»-ն, «Today’s Zaman»-ը եւ «Cihan» լրատվական գործակալությունը։

ԵԽԽՎ նախագահը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը որպեսզի վերացնի այդ ավելորդ սահմանափակումների հետեւանքը եւ զերծ մնա խոսքի ազատության հետագա սահմանափակումից եւ քննադատական ձայները լռեցնելուց։ Նա նաեւ ընդգծել է, որ սա Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական չափանիշների հիմնական պահանջներից է։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031