Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ գտել են այն մեթոդը, որով կարող են մարդու իմունային համակարգին ստիպել պայքարել քաղցկեղի դեմ։ Այս տեղեկությունը փոխանցել է BBC-ն։
Ամբողջ իմաստն այն է, որ գտնեն ուռուցքի թույլ տեղը, այսպես ասած Աքիլլեսյան գարշապարը, եւ այդ մասի վրա կենտրոնացնեն իմունային համակարգը։ Այսպիսի մասին վաղուց է խոսվել, բայց միայն հիմա են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտարարում, որ իրենց հաջողվել է գտնել ուռուցքի թույլ տեղերը պարզելու մեթոդը։
Այս բացահայտումն իրենից ենթադրում է անհատական մոտեցում քաղցկեղի ցանկացած դեպքի, ուռուցքի ուսումնասիրություն, ինչն իրականում շատ թանկ կարող է արժենալ։ Սակայն, այս պահին, սրանք վերջին տարիների ամենաոգեշնչող արդյունքներն են այս ոլորտում։
Գիտնականները նախատեսում են փորձարկումներ անել մոտակա երկու տարիներին։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ