Խաչատուր Սուքիասյանը խոսել է ակտիվ քաղաքականություն իր՝ հնարավոր վերադարձի մասին. «Հասունացում կա՝ եւ տարիքի, եւ անցած ճանապարհի, ինչպես նաեւ՝ ունեցած դժվարություններն ինձ հուշում են, որ դեռ չեմ կարողանում որոշում կայացնել. հաճույք ես չգիտեմ՝ ինչից պետք է ստանամ՝ շատ արտադրելուց, շատ նոր կառույցներ ստեղծելուց, թե՞ գնալ քաղաքական համակարգ, եւ արդյոք դա կնշանակի՞ մաս կազմել կառավարմանը»:
«Ա1+»-ի դիտարկմանը, որ նա հին Երեւանի մի շարք կառույցներ կարողացել է փրկել քանդումից՝ դարձնելով գործող խանութներ, օբյեկտներ, արդյոք կլինե՞ն նոր՝ «փրկված» շենքեր, նա պատասխանեց. «Պատրաստ եմ ցանկացած գեղեցիկ շենք եւ կառուցել, եւ պահպանել, եւ վերակառուցել, բայց այդտեղ պետք է լինի այն միտքը՝ այդ կառույցն ինչի՞ն պետք է ծառայի»:
Մեր այն հարցին՝ արդյոք հնարավոր չէր փրկել, օրինակ, Արամի 30-ը, որն անմիջականորեն գտնվում է նրան պատկանող շինությունների դիմաց. «Ես չգիտեմ՝ Արամի 30-ը ո՞ր թվականին է կառուցվել, բայց դրանից առաջ ավելի գեղեցիկ շենքեր օտարվեցին: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ այդ գեղեցիկ շենքերի օտարման արդյունքում ինչո՞ւ ոչ մի աղմուկ չեղավ: Արամի 30-ը ես չէի համեմատի պատմամշակութային մյուս շենքերի հետ: Օրինակ՝ Աֆրիկյանների շենքը, եթե վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ»:
Նշենք, որ «Ռոսիա մոլ»-ը ունի 12 600քառ. մետր ընդհանուր մակերես, որից 8000 քմ-ն առեւտրային տարածք: Ներդրումները կազմել են մոտ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերի շնորհիվ, ինչպես նաեւ՝ օգտագործվել են Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ: