Քիչ առաջ Aravot.am-ին էր ահազանգել Գյումրու գազալցակայանի տերերից մեկը՝ տեղեկացնելով, որ այսօր քաղաքի գրեթե բոլոր գազալցակայանները գործադուլ են հայտարարել:
Պատճառը, ըստ մեզ ահազանգողի, այն է, որ գազալցակայաններից մեկը գազի արժեքը շատ ցածր է դրել՝ ինքնըստինքյան գին թելադրելով մյուսներին, սակայն իրենք հաշվարկ են կատարել, այդ գնով հնարավոր չէ աշխատել:
Գազալցակայանը, որտեղ ամենացածր գինն է գործում, այսպես ասած գծի հետեւ տանող ճանապարհին է, մեկ խորանարդը դրված է 155 դրամ, մյուս տեղերում մեկ խորանարդը՝ արժե 180 դրամ: Գազալցակայնների տերերը զարմացած են, թե ինչպես կարելի է աշխատել այդքան ցածր գնով: Առավոտից մեծ հերթեր են գոյացել այն միակ գազալցակայանում, որտեղ ցածր գին է գործում, մեր հարցին, թե ո՞ւմ է պատկանում այն, ասացին, որ ոչ մեկը չգիտի տիրոջը, ուղղակի լսել են, որ նա մայրաքաղաքից է:
Որոշ գյումրեցիների ասելով էլ, այն ունեցել է համասեփականատերեր, կիսով չափ պատկանել է շինարարական կազմակերպություններից մեկի ղեկավարին՝ Էդիկ Խաչատրյանին, կիսով չափ Բենոյենց Րաֆֆին, սակայն այն մեկ ամիս առաջ վաճառվել է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ