Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սբ. Սանդուխտ կույսի անվան» ՀԿ նախագահ. «Գրանտակերը Կառավարությունն է»

Մարտ 05,2016 16:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր կազմակերպվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցեցին մի շարք ՀԿ-ների նախագահներ` ներկայացնելով նախագծի շուրջ մտահոգությունները:

«Այս նախագիծը եւս մեկ մահակ է հասարակական կազմակերպությունների գլխին: Ես, որպես ՀԿ, իրավունք ունեմ Կառավարությունից պահանջել վերջինիս ստացած բոլոր դրամաշնորհների հաշվետվությունը: Իսկ եթե ես դրսից դրամաշնորհ եմ ստանում, ինչո՞ւ պետք է Կառավարությանը հաշվետվություն ներկայացնեմ: Կառավարությունից ոչ գրասենյակ եմ ստացել, ոչ էլ կոմունալ վճարումները: Մեզ ասում են գրանտակեր, բայց այսօր ամենամեծ գրանտակերը Կառավարությունն է, ամենամեծ գրանտներն ինքն է ուտում»,-դժգոհեց «Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ նախագահ Արտեմիս Լեփեջյանը:mher

ՀՀ Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանն ի պատասխան ասաց, որ  պետության ծախսերն ամրագրված են պետական բյուջեում. «Ամբողջ գործընթացը հրապարակային է եւ ցանկության դեպքում Դուք կարող եք ծանոթանալ դրան»:

Տիկինը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես են կարգավորվելու ՀԿ-ներում ներգրավված կամավորների աշխատանքային պարտավորությունները: Ղազինյանը տեղեկացրեց, որ ըստ օրենքի նախագծի` եթե կամավորի աշխատանքային պարտականությունները մեկ ամսվա ընթացքում գերազանցում են 5 օրը, նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “ամենամեծ գրանտակերը Կառավարությունն է ” – 100 տոկոսանոց ճշմարտություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031