Մամուլում հրապարակումներ կան, որ միանգամից 4 ոստիկանապետի պաշտոնազրկելու պատճառը պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելն է, որին ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ հյուրընկալվել էր նաեւ քրեական աշխարհից Թեւոսիկը: Վլադիմիր Գասպարյանը խնջույքի արարողությունից մեկ ամիս անց անակնկալի էր բերել ոստիկանապետերին՝ նրանց պաշտոնազուրկ անելով:
Մարտի 5-ին Եռաբլուր այցելած Սեյրան Սարոյանից Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել մամուլի հրապարակումները: Նա պատասխանեց. «Լավ էլի, ասում խոսում են, էլի»: Ճշտող հարցին՝ այսինքն՝ հրապարակումերը կապ չունե՞ն իրականության հետ, նա պատասխանեց՝ «Հա՛, հա՛: Դուք իրեն հարցրեք»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ նա էլ է մասնակցել արարողությանը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, ծնունդի էլ իրավունք չունե՞նք եթանք»: Դիտարկումը, թե բայց այդ արարողությունից հետո են ոստիկանապետերը պաշտոնազուրկ եղել, Սեյրան Սարոյանը թողեց անպատասխան՝ նստելով մեքենան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև