Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդի. «Ես ոչ մի բանի մասնակից չեմ եղել» (Տեսանյութ)

Մարտ 05,2016 13:15

Մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուր էր այցելել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ վերջինս բանակում չի ծառայել, նա կոնկրետ պատասխան չտվեց՝ «Է՜, լավ է, խնդրում եմ, էլի»: Նկատառմանը, որ նա բանակում չի ծառայել, բայց Երիտասարդ երկրապահների  Գորիսի տարածքային կոմիտեի ղեկավարն է, նա պատասխանեց. «Ոչինչ, ոչինչ, կարա ըլնի, ի՞նչ ա եղել, որ: Կարեւորը, որ մարդ իր ազգի համար պատրաստ ըլնի կրիտիկական պահերին»:

Հետաքրքրվեցինք, թե նոր աշխատանք գտե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ աշխատելու էլ, որ աշխատում եմ, սաղդ իմանում եք,  էլ չեմ աշխատի»: Դիտարկմանը, թե անընդհատ իր անվան հետ կապված պատմություններ են պտտվում՝ տարբեր վեճերի, կռիվների մասին, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց՝ «Դուք եք ասում»: Ճշտող հարցին, թե այսինքն նման բաներ չեն եղե՞լ, նա պատասխանեց. «Մարդու վրա, որ միշտ շատ աչքեր են լինում, էդ մարդը փորձանքների ա հանդիպում»:

Նա պնդեց, որ այդ «աչքերը» ոչ թե պաշտոնատար անձանց աչքերն են, այլ պարզապես վատ մարդկանց: Հարցին, թե ի՞նչ կապ ունեն «աչքերը», երբ նա ծեծկռտուքների է մասնակցել,  Տիգրան Խաչատրյանը պատասխանեց՝ «Ես ոչ մի բանի մասնակից չեմ եղել», եւ լրագրողներին հաջողություն մաղթելով հեռացավ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մարդու վրա, որ միշտ շատ աչքեր են լինում, էդ մարդը փորձանքների ա հանդիպում»:

    դեհ լաւ, կուրծքէդ խոշոր, կապոյտ «բոնճուխ» մը կախէ տղաս,
    կը պաշտպանէ քեզ չար, նախանձոտ աչքերի դէմ

    https://www.greenprophet.com/wp-content/uploads/2012/08/evil-eye-middle-east-glass-tree-560×314.jpg

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031