«Նա հզոր քաղաքական գործիչ էր, հզոր կազմակերպիչ էր»,- մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուր այցելած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում այսպես նկարագրեց սպարապետին:
Նա համարում է, որ եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, կհպարտանար այն բանակով եւ ժողովրդավարությամբ, որն այսօր Հայաստանն ունի:
«Կուզեի, որ Վազգենի երազած Հայաստանը կառուցենք: Նա ուզում էր հզոր, ուժեղ, պաշտպանված Հայաստան: Եվ նա դրեց շատ ու շատ խնդիրների արմատները, հիմքերը, ծիլերը նետեց»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ