Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել էր Եռաբլուր:
Լրագրողները նրանից, հետաքրքրվեցին, թե վարչապետի հարաբերությունները ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ չեն լարվե՞լ, պատասխանեց, որ իր՝ Եռաբլուր այցելության նպատակն այլ է:
Մյուս հարցին, թե ընտրական օրենսգրքում ընդդիմության առաջարկությունները չեն ընդգրկվել, նա պատասխանեց. «Հարգելինե՛րս, ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել: Դատարկ խոսակցություններին վերջ տվե՛ք: Հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին, իրատեսական հարցերի մասին, ոչ թե մտադրությունները, մտահոգությունները ձեր փաթաթում եք բոլորի վզին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ