Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր: Լրագրողները վարչապետի հետ ճեպազրույցի ընթացքում հետաքրքրվեցին, թե արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, թե իր որդուն, որն այժմ Արտաշատի քաղաքապետն է, ցանկանում է դարձնել Երեւանի քաղաքապետ:
«Նախ՝ քաղաքապետ չեն դարձնում, քաղաքապետ ժողովուրդն է ընտրում: Իմ որդին նման ցանկություն չունի: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել ու զբաղվել գործով»,-պատասխանեց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ