Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Յուրաքանչյուր հայ ուղղակի պարտավոր է հիշել եւ հարգել սպարապետի հիշատակը»

Մարտ 05,2016 12:34

«Հայաստանը կլիներ ավելի ուժեղ, ավելի հզոր»,- մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ Երկրապահ կամավորականների միություն, մի շարք պաշտոնյաներ եւ քաղաքացիներ այցելել էին Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին: Այդ թվում նաեւ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ անդամներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը:hovik hovik abrahamyan1

Նա նշեց, որ հայ ժողովուրդը եւ իշխանությունը բարձր է գնահատում Վազգեն Սարգսյանի ներդրումը Հայաստանի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործընթացներում. «Յուրաքանչյուր հայ ուղղակի պարտավոր է հիշել եւ հարգել սպարապետի հիշատակը: Եվ մեր ապագա սերունդը, մեր երիտասարդությունը թո՛ղ հիշի, որ մենք ունեցել ենք նման հզոր քաղաքական գործիչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031