Վերջերս Նոյեմբերյան քաղաքից Ռուսաստանի կենտրոնական քաղաքներից մեկը իր ավտոմեքենայով մեկնած եւ վերադարձած նոյեմբերյանցի վարորդը պատմեց, որ Ռուսաստանում ավտոմեքենաները լիցքավորող գազը շատ էժան է: Նա Ռուսաստանի տարբեր քաղաքների ավտոգազալցավորման ճնշման կայաններում իր ավտոմեքենայի 1 խորանարդ մետր տարողությամբ գազի բալոնը լիցքավորելու համար վճարել է 120-130 ռուբլի, որը ներկա փոխարժեքով համեմատական է 804-870 դրամին: Վարորդն ասաց, որ Ռուսաստանում լիքցավորելիս ապահովել են գազի 200 մթնոլորտային ճնշում:
Տավուշի մարզի գազի լցակայաններում մոտ 220-230 մթնոլորտային ճնշում են ապահովում: Նոյեմբերյանցու խոսքերով՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում իր մեքենայի գազի բալոնը լիցքավորելու համար ինքը վճարում է 2700-3200 դրամ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ