Հայաստանի կենտրոնական բանկը երեկ հրապարակել է տեղեկատվություն 2015 թվականին Հայաստան առաքված տրանսֆերտների մասին: Ըստ այդմ՝ ԿԲ տվյալներով արձանագրվել է մոտավորապես կես միլիարդ դոլարի կամ 23 տոկոսից ավելի նվազում՝ 2014 թվականի համեմատ: Իհարկե, ԿԲ-ն հրապարակել է տվյալ, որ 2016 թվականի հունվար-փետրվարին տրանսֆերտները մոտ 3,4 տոկոսով աճել են՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդուհանդերձ, հասկանալի է, որ մի քանի մլն-ի աճը որևէ կերպ համադրելի չէ մոտ կես միլիարդ դոլարի նվազման հետ:
Հայաստանի տնտեսության համար կես միլիարդ դոլարն ահռելի թիվ է, և կարելի է պատկերացնել, թե տրանսֆերտների նվազումը ինչպիսի ազդեցություն կարող էր թողնել հայաստանյան տնտեսության վրա: Ընդ որում՝ չնայած հունվար-փետրվարին աճի վերաբերյալ ԿԲ տեղեկատվությանը, որևէ նախադրյալ չկա սպասելու, որ կարող է տեղի ունենալ տրանսֆերտների էական աճ:
Բանն այն է, որ դրանց գերիշխող աղբյուրի՝ ՌԴ տնտեսության վիճակը շարունակում է վատ լինել, պատժամիջոցները շարունակում են, նավթի գների էական աճի սպասումներ չկան, և այս ամենը նշանակում է, որ ՌԴ տնտեսության խնդիրների հետևանքով տրանսֆերտների նվազումը կշարունակի: Ըստ որում՝ եթե փորձենք համադրել, ապա կստացվի շատ հետաքրքիր մի զուգահեռ՝ 2015 թվականին Հայաստանի արտաքին պարտքը աճել է մոտավորապես այնքան, որքան նվազել են տրանսֆերտները: Իհարկե, արտաքին պարտքն աճել ու աճում է ավելի արագ, ինչը, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը փորձում է առաջ անցնել տրանսֆերտների նվազման տեմպից և նախապես փող «պահուստավորել» Հայաստանում՝ տրանսֆերտների պակասի հետևանքով վակուում թույլ չտալու համար:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: