Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին ոստիկանության ծառայողն, ում պետք է ազատել աշխատանքից, Լյովա Երանոսյանն է». «Հրապարակ»

Մարտ 05,2016 11:32

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած «ինկվիզիցիան» շարունակվում է: Երկու օր առաջ հանրությունը ցնցվեց «էկրան դուրս եկած հերթական գլուխգործոցից», այս անգամ Վլադիմիր Գասպարյանի «բենեֆիսը» տեղի էր ունենում Կոտայքի մարզային վարչությունում: «Ես ազատել եմ աշխատանքից Մաշտոցի անձնագրային անձնակազմին ամբողջությամբ, ոստիկանությունը մարդակենտրոն է: Չեմ հանդուրժի դավաճանությունը ոստիկանության համակարգում, չեմ հանդուրժի ոչ մի երևույթի, որ իր վարքով բարքով, ապրելակերպով, շարժուձևով, մտածելակերպով չի փոխվել, չի բարեփոխվել, չի ձևափոխվել և աղտոտում է այն համազգեստը, որն այսօր դուք կրում եք: Արդեն 5-րդ տարին շարունակ խոսում եմ այն մասին, որ կրիմինալին չեմ հանդուրժի շփում ունենալ ոստիկանության հետ: Հեղինակություններ սիրող ոստիկանները շատ ավելի վատն են, քան գողն ու հանցագործը, ում դեմ մենք պայքար ենք մղում: Դրանք վհուկներ են՝ մտած մեր համազգեստի մեջ, նոր համազգեստը աղտոտելը ճակատագրական կլինի բոլորի համար».- հայտարարել էր Վովա Գասպարյանը, փառք տանք Աստծուն, որ «հերետիկոսներին» խարույկի չի բարձրացնում ոստիկանապետը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում հուշում է այն մարդու անունը, ում ոստիկանապետն առաջինը պետք է համակարգից հաներ. «Իմ կարծիքով առաջին ոստիկանության ծառայողն, ում պետք է ազատել աշխատաքնից, դա ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանն է: Այդ մարդը վաղուց պետք է լիներ ոչ թե ոստիկանությունում, այլ պետք է ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեր համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Ես կարծում եմ, որ մարդիկ, իսկ դա միայն իմ կարծիքը չէ, դա Հայաստանի հանրապետության օրենսդրությունն է ենթադրում, այն մարդիկ, որ ներգրավված են կոռուպցիայի մեջ, այն մարդիկ, ովքեր ոստիկան լինելով քրեական աշխարհի հետ չգիտեմ իրենց լեզվով ասած ախպերություն են անում, այդ մարդիկ ոչ թե ուղղակի պետք է ազատվեն պաշտոնից, այդ մարդիկ ուղղակի պետք է ուղարկվեն քրեակատարողական հիմնարկներ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031