Ինչպես հայտնի է, այս տարվանից նախատեսվում է ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումը ազատել ԱԱՀ-ից։
Այդ առումով կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն առաջիկայում հրատապության կարգով կքննարկվի Ազգային ժողովում։ Կասկած չկա, որ խորհրդարանը համաձայնություն կտա գործադիրի նախաձեռնությանը։ Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները ԵԱՏՄ-ից տրանսպորտային միջոցներ ներմուծելու ժամանակ այլեւս չեն վճարելու ավելացված արժեքի հարկ։
Քիչ հավանական է, որ տվյալ նորմը տարածվի նաեւ 2015թ. ներմուծումների վրա։ Չնայած դա արդարացի կլիներ։ Այլապես ստացվում է, որ մինչեւ այժմ ներմուծում իրականացնողները կհայտնվեն խաբված վիճակում։
Երբեւէ չի հայտարարվել, որ ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ գանձվող ԱԱՀ-ն ժամանակավոր է եւ վերացվելու է։ Այդ պարագայում գուցե թե շատերը կարող էին հետաձգել ավտոմեքենա գնելը եւ սպասեին ավելացված արժեքի հարկի պահանջի չեղարկմանը։ Այդպես չի արվել, եւ այժմ, երբ կառավարությունը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, նախկինում ներմուծում իրականացրածները հայտնվում են անհավասար պայմաններում, ինչը արդարացի չէ։
Կարդացեք նաև
Դրա համար անշուշտ նպատակահարմար կլիներ, որ օրենքը հետադարձ ուժ ունենար։ Չնայած դրա հավանականությունն այս պահին շատ քիչ է։ Դժվար թե կառավարությունը գնա վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ներմուծումների ժամանակ գանձված ավելացված արժեքի հարկի վերադարձման ճանապարհով։
Առավել եւս, որ պետական բյուջեն ունի ֆինանսական խնդիրներ։ Ինչպես հայտնի է, անցած տարի ծրագրված եկամուտների թերստացումը կազմեց գրեթե 80 տոկոս։ Անկախ նրանից, թե դա ինչի հետեւանք էր, բյուջեում որոշակի ճեղքվածքներ առաջացան։
Այժմ, երբ կառավարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, դա ենթադրում է լրացուցիչ ճնշում պետական բյուջեի վրա։ Ճիշտ է, անցած տարվա արդյունքներով այս հատվածից բյուջետային մուտքերն արդեն հասցրել են գրեթե կրկնակի պակասել, բայց կասկած չկա, որ ԱԱՀ վերացումից հետո անկումը շատ ավելի մեծ կլինի։
Ն ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:
Բյուջեն մի մսխեք ու ամեն ինչ լավ կլինի: Ինչ վերաբերվում է ԱԱՀ կոչված թլանին, ապա այն ընդհանրապես, որպես գաղափար պիտի վերանա, պիտի վերանան բոլոր անուղղակի հարկերը: Այ դա կլինի արմատական փոփոխություն, ոչ թե կադրայինը: Թե չէ ինչ տարբերություն, թե ում ես վճարում անուղղակի հարկը՝ Պողոսին, թե Պետրոսին: