Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի հիասթափությունը.  «Հրապարակ»

Մարտ 05,2016 10:51

Սիրիահայ վարսավիրը մանրակրկիտ աշխատում է մազերիս վրա եւ հընթացս ներկայացնում իրենց ներգաղթի պատմությունը։ Խոսակցությունը սահուն անցնում է ընդհանրապես սիրիահայերի խնդիրներին։ Եվ իմ աչքի առաջ հառնում են մի մեծ խմբի ոդիսականն ու դրա ֆոնին մեր տնտեսության ու կառավարողների վերաբերմունքն այս տառապած, աշխատասեր ու համեստ հանրույթի նկատմամբ։ Պարզվում է՝ սիրիահայերի մեծ մասը Հայաստան ժամանել է այստեղ հիմնավորվելու, գործ դնելու ծրագրերով։

Նրանցից ոմանք պատրաստ են եղել ոչ միայն ներդրումներ անել մեր տնտեսության մեջ, այլեւ զարգացնել տնտեսության որոշ ճյուղեր, արտադրություններ դնել, ծառայություններ հիմնել։ Բայց շատ արագ հասկացել են, որ դա հեշտ չէ։ Նրանցից մեկը, տեսնելով, թե ինչքան թանկ է փամփերսը մեզ մոտ, որոշել է մանկական տակդիրների արտադրություն դնել Հայաստանում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031