Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի էական տարբերություն կա նախկինում գործող մեծամասնական ընտրակարգից». «Հայոց աշխարհ»

Մարտ 05,2016 10:15

Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
   
   -Ըստ ձեզ, որո՞նք են Ընտրական օրենսգրքում առաջարկվող այն հիմնական նորամուծությունները, որ պետք է վերականգնեն կամ ամրապնդեն հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ։

-Բազմաթիվ փոփոխություններ կան գործող օրենսգրքի համեմատությամբ, բայց ուզում եմ առանձնացնել դրանցից մի քանիսը։ Առաջինը համապատասխան սարքավորումների միջոցով ընտրողների էլեկտրոնային գրանցման ընթացակարգն է, որ, կարծում եմ, բացառում է կրկնակի եւ բազմակի քվեարկությունները։

Մյուսը վերաբերում է բուն քվեարկության ընթացքին. առաջարկվում է տարբեր գույնի թերթիկներով քվեարկություն տարբեր կուսակցությունների օգտին, ինչը բացառում է նաեւ այս կամ այն կերպ քվեաթերթիկներն անվավեր դարձնելու հնարավորությունը, որովհետեւ քաղաքացին, թերթիկը դնելով ծրարի մեջ, որեւէ նշում անելու խնդիր չունի այլեւս։
Եվ ամենակարեւորը՝ մեծամասնական ընտրակարգի բացառումը։ Ընտրությունները տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով՝ այն, ինչը նախատեսված է սահմանադրությամբ։
 

-Որքանո՞վ հիմնավոր են պնդումները, թե համամասնական քվեարկության մոդելը, որ առաջարկում են նախագծի հեղինակները, նույն խառը ընտրակարգն է՝ «քողարկված» տարբերակով. իբր այն մարդիկ, որ մինչեւ հիմա ընտրվում էին մեծամասնական ընտրակարգով՝ օգտագործելով իրենց կապերը եւ ֆինանսական հնարավորությունները, հիմա էլ ռեյտինգային քվեարկության միջոցով են մտնելու խորհրդարան։

-Մի էական տարբերություն կա նախկինում գործող մեծամասնական ընտրակարգից։ Առաջարկվող տարբերակով քաղաքացին հնարավորություն չունի քվեարկելու ե՛ւ առանձին քաղաքական ուժի, ե՛ւ առանձին քաղաքական գործչի օգտին։

Այսինքն՝ եթե նա ընտրել է տվյալ քաղաքական ուժին, այլեւս չի կարող քվեարկել այլ քաղաքական ուժ ներկայացնող անհատի օգտին, եւ ճիշտ հակառակը՝ եթե ընտրել է այս կամ այն անհատին, նշանակում է՝ քվեարկել է այն կուսակցության օգտին, որի համամասնական ցուցակում ընդգրկված է տվյալ թեկնածուն։

Մեծամասնական ընտրակարգի պարագայում շատ հաճախ ամենատարբեր ձեւերով մարդկանց փորձում էին շահագրգռել, եւ եթե քաղաքացին չէր համակրում տվյալ քաղաքական ուժին, տարբեր եղանակներով համոզում էին, թե կարող ես չքվեարկել այս քաղաքական ուժին, բայց ընտրել մեծամասնական այս թեկնածուին։ Հիմա թեկնածուն նույնանում է կուսակցության հետ, որ ներկայացնում է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031