Հմուտ տնտեսուհիները լավ գիտեն, որ համեմունքները յուրահատուկ համ են տալիս կերակուրին, բայց դա դեռ ամենը չէ, հասարակ համեմունքները կարող են ունենալ հակաբորբոքային, դիմադրողականությունը բարձրացնող եւ այլ հատկություններ:
1.Օրեգանո
Այս իտալական համեմունքի անկրկնելի համի մասին գիտեն բոլորը, որը, բացի համային հատկանիշներից, ունի նաեւ հակաբակտերյալ բարձր ակտիվություն: Այն նաեւ հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է աղեստամոքսային համակարգի գործողությունը եւ բարձրացնում դիմադրողականությունը:
Օրեգանոն հիմնականում ավելացնում են հետեւյալ ուտեստներում`
1.Ձվածեղ
2.Բանջարեղենային ապուրներ
3.Աղցաններ
4.Պիցա
2. Խնկունի` Розмарин
Նախնադարում ընդունված է եղել այս բույսի ճյուղերից նվիրել նորապսակներին, քանի որ այն համարվել է հարստության եւ երկարակեցություն խորհրդանիշ: Ի դեպ, այդ սովորույթը որոշ երկրներում դեռ պահպանվել է:
Այս համեմունքը մեր օրգանիզմից հանում է սթրեսը եւ ընդհանուր լարվածությունը, օգտակար է ընդհանուր հյուծվածության ժամանակ,
բարձրացնում է տղամարդկանց կարողությունները, բուժում մրսածությունը,
ուժեղ հակաբորբոքային միջոց է:
Խնկունին օգտագործում են հետեւյալ կերակրատեսակներում`
1. Ձկնային ապուրներ
2. Մսային կերակուրներ
3. Մարինադներ
4 . Բուսական թեյեր
3. Ուրց
Այս չափազանց օգտակար համեմունքը հակաօքսիդենային հատկություններով հավասար է վիտամին E-ին:
Ուրցը բարերար ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա`
ունի քրտնահեռացնող եւ հակամիկրոբային, հակաբորբոքային հատկություններ: Այն նաեւ բարձրացնում է դիմադրողականությունը, աշխատունակությունը, սեռական կարողությունները եւ պայքարում պրոստատի զարգացման դեմ:
Ուրցը հիմնականում ավելացնում են հետեւյալ ուտեստներում`
1. Աղցաններ
2. Ապուրներ
3. Շոգեխաշած ուտեստներ
4. Տապականեր
5. Ձվից պատրաստված ուտեստներ
6. Սոուսներ
4. Կուրկումա
Պատկանում է կոճապղպեղիների ընտանիքին: Այս համեմունքի բոլոր օգտակար հատկությունները գնահատելը դժվար է: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ այն օգնում է պայքարել քաղցկեղի զարգացման դեմ: Մաքրում է օրգանիզմը, օգնում ստամոքսի աշխատանքի բարելավմանը, բարենպաստ է ազդում մաշկի վրա, հանում է բորբոքվածությունը: Այն նաեւ օգտագործում են նիհարելու ժամանակ:
Կուրկուման հիմնականում ավելացնում են հետեւյալ կերակրատեսակներում`
1. Բրնձի փլավ
2. Ռագու
3. Ապուրներ
4. Ուզբեկական փլավ
5. Եղեսպակ
Այս համեմունքը օգնում է պայքարել մրսածության եւ կոկորդի ցավի դեմ:
Այն մաքրում է օրգանիզմը, դուրս է բերում տոքսինները եւ թույները, օգնում է գրիպի եւ հազի ժամանակ, բարձրացնում դիմադրողականությունը:
Եղեսպակը ավելացնում են հետեւյալ ուտեստներում`
1. Խաշած եւ խորոված բանջարեղեններ
2. Մսային ուտեստներ
3. Ձկնային ուտեստներ
4.Սոուսներ
5.Ռագու
6.Ապուրներ
Ըստ takprosto.cc կայքի՝ պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2016