Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք միայն էլեկտրոնային գրանցման տարբերակում հազար ու մի թերություն եք գտել». Հովհաննես Սահակյան

Մարտ 04,2016 21:25

Այսօր Aravot.am-ի հարցին՝ այդ գույնզգույն քվեաթերթիկները ի՞նչ հարց են լուծում, որ դա Ընտրական նոր օրենսգրքի նախագծում ամրագրել եք, իսկ ընտրացուցակների հարցը, շատ կարեւոր այլ հարցեր չեք ներառել՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Առաջ անընդհատ ասում էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները վերցրել են, դրել են էս մեկին: Որպեսզի դու նստած տեսնես՝ ՀՀԿ-ն կապույտ կամ կարմիր գույնն է, կարմիր գույնի քվեաթերթիկը  որեւէ մեկի երփներանգ տրցակի մեջ հանկարծ տեղ չգտնի: Եթե ՀՀԿ-ի վստահված անձը հավաքում է այդ մի գույնի թերթիկները, ակնհայտ ու բոլորի համար թափանցիկ կլինի, վերջնահաշվարկը շատ արագ կլինի, էլ չեն ասի՝ մի հատ էդ էլ նայենք, կարո՞ղ ա իմ անունն էր»:

Մենք հետաքրքրվեցինք՝ էլեկտրոնային քվեարկության տարբերակն ինչո՞ւ չներդրվեց՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընդամենը մի էլեմենտ ենք ներդրել, դուք միայն էլեկտրոնային գրանցման տարբերակում հազար ու մի թերություն եք գտել: Պատկերացրեք, քվեարկությունն էլ լինի  էլեկտրոնային, ընդդիմությունը կասի՝ անպայման դրա մասնագետը կգտնեն, տվյալները կկեղծեն»:

Մեր դիտարկմանը՝ քանի դեռ ցուցակները չեն մաքրվել, կենսաչափական քարտեր չեն բաժանվել բոլոր ընտրողներին, այդ սարքն, ըստ էության, խնդիր չի լուծելու՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես համամիտ չեմ, մի քիչ մառազմատիկ դաշտ ենք մտնում: Մենք ունենք ընտրացուցակների ընդհանուր բազա, որի համար պատասխանատու է պետական մարմինը՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Այնտեղ որեւէ անճշտություն ինքն իրեն ենթադրում է քրեորեն պատժելի արարք: Ցուցակներում անճշտություններ կարող է լինեն, բայց շատ չնչին: Դրա համար ցուցակները 65 օր առաջ են հրապարակվում, բոլորի համար տեսանելի են, կարող են բոլորը մասնակցել ցուցակների մաքրման գործին: Իսկ սարքը կրկնակի քվեարկությունները, կեղծիքները բացառում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031