Այսօր «Էյր Արմենիա» ավիաընկերության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ավիաընկերության առողջացման ծրագրի փակ քվեարկությունը, որին մասնակցել են բոլոր նրանք, որոնց պարտք է «Էյր Արմենիա»-ն: Ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացրել էր ընկերության բաժնետերերից մեկը` «East prospect fund» հիմնադրամը:
«Էյր Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Արսեն Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քվեարկության արդյունքները հայտնի կլինեն մարտի 10-ին, սակայն պարոն Ավետիսյանի կարծիքով, արդյունքները դրական են եւ առողջացման ծրագրին կողմ քվեարկածները ավելի շատ են լինելու: Պարոն Ավետիսյանն այս եզրահանգմանն է եկել պարտատերերի տրամադրվածությունից, որոնք մինչ քվեարկությունը ողջունել են ծրագիրը:
Նշենք, որ ընկերության առաջարկած առողջացման ծրագիրը մեկ անգամ արդեն մերժել են, որով նախատեսվում էր շահագործել 4 օդանավ, 2-ը՝ մեծ, 2-ը՝ փոքր, ֆինանսական ներդրումներ՝ սկզբում ոչ շատ մեծ ծավալի, մինչեւ 2017 թվականը պարտատերերից որեւէ մեկը իրավունք չպետք է ունենար արգել «Էյր Արմենիայի» գործունեությունը, իսկ ընկերության ղեկավարությունը պետք է կատարեր նրանց ընթացիկ ծախսերը, 2017-ից սկսած էլ, պետք է փակեր հին պարտքերը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ