Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Նոր Գյուղում հայտնաբերված դիակի ինքնությունը. վերջինս համարվում էր անհետ կորած

Մարտ 04,2016 19:12

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարտի 3-ին Աբովյան քաղաքի գերեզմանատան մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը, նշանակվել է փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Մարտի 3-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի գերեզմանատան մոտ գտնվող եկեղեցու հարակից տարածքում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի, փորձագետի հետ միասին, և Նոր Գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանատան հարակից հատվածում՝ քարերի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի, որի  գոտկատեղից վերևի հատվածը բացակայել է։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել է ծնոտ և գանգ։

Փորձագետների հետ միասին, դիակի նախնական զննությամբ, ողջամիտ կասկած է առաջացել նրա ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է ծերանոցի բնակիչ և 2015 թվականի դեկտեմբերից համարվում է անհետ կորած։

Հայտնաբերված դին ճանաչման է ներկայացվել անհետ կորած ճանաչված անձի քրոջը, ով դիակի ձախ ոտքի ծնկային հատվածում առկա սպիից ճանաչել է նրան և հայտնել, որ այն հանդիսանում է իր եղբայրը:

Դիակի հագին եղած հագուստները ճանաչման են ներկայացվել ծերանոցի տնօրենին, ով հավաստել է, որ դրանք պատկանել են իրենց բնակչին։

Հայտնաբերված դիակից վերցվել են եղունգի նմուշներ՝ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով:

Տուժածի անհետ կորելու վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ է ստացվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին. ծերանոցի տնօրենը հայտնել է, որ նույն օրը՝ վաղ առավոտյան, ժամը  06:00-ի սահմաններում, նա դուրս է եկել ծերանոցից և չի վերադարձել: Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում  տղամարդը  չի հայտնաբերվել, և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։

Քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդն ունեցել է հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և հաշվառման մեջ է գտնվել Երևանի «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ում: Բացի այդ, նա նախկինում աջ ոտքի ծնկային հատվածում մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել, որի պատճառով կենդանության օրոք քայլելիս կաղել է և ունեցել նշված ոտքի հետվիրահատական սպի:

Տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթն ու տեղակայումը պարզելու, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզաբանելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031