Քաշաթաղի շրջանում արդեն սկսվել է հացահատիկի գարնանցանը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ գարնան առաջին օրվա տվյալներով 25 համայնքներում կատարվել է ընդհանուր 851հա հերկ: Սակայն ցանքս կատարել են առայժմ հարավային թևի Գետամեջի, Իշխանաձորի և Փակահանի գյուղական համայնքների տարածքներում՝ ընդհանուրը՝ 73հա: Իշխանաձորի հողատարածքներում կատարվել է 50հա հերկ և նույնքան հաճարի ցանքս:
Գետամեջում կատարված 20հա հերկի վրա ցանել են 15հա ցորեն և 5հա գարի: Փակահանում 15հա հերկի վրա կատարվել է 3-ական հա ցորենի և գարու ցանքս: Պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում առայժմ հերկ չի կատարվել գարնանացանի նպատակով: Հարավային քաղաքային համայնքներից 100հա հերկ կատարվել է Որոտանում, իսկ Միջնավանում և Կովսականում՝ 50-ական հա: Ամենաշատ հողատարածք՝ 150հա, հերկվել է Երիցվանքում, երկրորդ տեղում է Հայկազյանը՝ 120հա:
Եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են, և գարնանացանի աշխատանքները, որ իրականացվում են հիմնականում ջրովի արտերում, շարունակվում են: Շրջանում կատարվում է նաև պտղատու այգիների էտման, մաքրման և այլ աշխատանքներ: Մի քանի տեսակի ծառատեսակներ՝ նշենի, հոնենի, սալորենի և այլն, արդեն ծաղկել են(հիմնականը հարավային թևում):
Կարդացեք նաև
Զոհրաբ Ըռքոյան