Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունները ամբողջությամբ բխում են քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության պահանջներից»

Մարտ 04,2016 18:50

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի` զանգվածային լրատվության միջոցներում  տարածած «Երևան ՔԿՀ-ում խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից խմբի անդամներին արգելվել է տեսակցել վերաբերյալ ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձին՝ վարույթն իրականացնող մարմնի` տեսակցությունները արգելելու մասին որոշման հիմքով:

ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունները ամբողջությամբ բխում են քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության պահանջներից:

Մասնավորապես, ըստ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի` քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Հարկ է նշել նաև, որ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված իրավանորմների տարընկալման դեպքերը բացառելու նպատակով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առաջիկայում կկազմակերպվի հանդիպում դիտորդական խմբի անդամների և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների միջև, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև  հիշյալ օրենսդրական հիմնախնդիրները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031