Մարտի 3-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Սեյրան Զ.-ն և հայտնել, որ Էրեբունի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում իր գրպանից գողացել են 105.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արթուր Խ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն