Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար անհրաժեշտ երեք պայման է նշում

Մարտ 04,2016 17:31

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական շուկայի մասնակից չէ։

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ Հայաստանի ներկայիս քաղաքական շուկային մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «կամ լուրջ քաղաքական կուսակցություն, կամ լուրջ փող, կամ էլ լուրջ չինովնիկ լինել»։

Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը լուրջ գումարների չի տիրապետում. «Մնացած երկուսը  նա հաստատ չունի։ Նա չինովնիկ չէ եւ լուրջ քաղաքական ուժ չունի»։

Նա  չի հավատում, որ մի հոգի, սեղանի տակ նստած, պարանները քաշում եւ կառավարում է բոլորին. «Իմ մասնագիտությունն այլ է։ Այդ պատճառով ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքականության լուրջ բաղադրիչ։ Բայց դա չի նշանակում, որ նա  մի օր այդպիսին չի դառնա։ Ինչո՞ւ ոչ»։

Քաղաքագետը հիշեցրեց, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարի չէր երեւում քաղաքական ասպարեզում. «Նա նստած էր իր տանը եւ գրքեր էր գրում ու այգի էր փորում։ Հետո եկավ քաղաքականություն»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031