Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Ռիոյի օլիմպիական խաղերում ըստ քաշային կարգի ուժեղագույն ըմբիշները կընդգրկվեն տարբեր ենթախմբերում: Նոր կարգը անվանապես տարածվում է միայն մարզիկների վրա:
Այս առաջարկը դեռ 2013 թվականին արել էր Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW): Այսպիսով, եթե աշխարհի վերջին առաջնությունում եզրափակիչ հասած ըմբիշը ինչ-ինչ պատճառով չմեկնի Ռիո դե Ժանեյրո, ապա այդ երկրի՝ նրան փոխարինող ըմբիշը օլիմպիական խաղերի վիճակահանությանը կմասնակցի ընդհանուր հիմունքներով:
UWW-ն արդեն հրապարակել է ըմբիշների վարկանիշային դասակարգման ցուցակը: Հունահռոմեական Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգը, Միհրան Հարությունյանը 66 կգ-ում հանգրվանել է 4-րդ հորիզոնականում, Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է 75 կգ քաշային կարգում, Կարապետ Չալյանը՝ 13-րդը, իսկ 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ