«Կավիճ» երաժշտական նախագիծը մարտի 3-ին վերջապես իր լսարանի հետ հանդիպեց կենդանի համերգի շրջանակում: Քսանհինգամյա երաժիշտ Վաչեն «Կավիճից» բացի հեղինակում է երեք երաժշտական նախագծեր՝ «Սավարշավանա», «Վատ չէ», «My Darkest Secret»: Ինքնուրույն գրում է երգերը, գործիքավորում և ձայնագրում:
Համերգն իր բնույթով ավելի նման էր երկրպագուների հետ հանդիպման, զրույցի: Ոչ միայն միասին քննարկում էին երգերը, այլև Վաչեին խնդրում էին, որ այս կամ այն երգը երգի, իրենք էլ հավասար երգում էին նրա հետ: Որոշ արդեն հիթային դարձած երգեր նույնիսկ հնչեցին մի քանի անգամ:
«Կավիճի» համերգին ներկա գտնվել ցանկացողների քանակն այնքան մեծ էր, որ Վաչեն որոշել է երկու օր երգել՝ նաև մարտի 5-ին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ
Ամեն ինչ կար այս տեսանյությում, բացի երգից ու երաժշտությունից, այսինքն՝ երաժշտի և նրա ստեղծագործության մասին պետք է պատկերացում կազմենք հեղինակի պատմածից ելնելով:
Հուսով եմ՝ ակամայից է այդպես ստացվել…