Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՀԿ-ում երկու խմբակցություն իրար դեմ են դուրս եկել

Մարտ 04,2016 17:12

«Սա կարելի է անվանել էլիտար հեղափոխության փորձ։ Այսինքն՝ էլիտայի փոփոխությունը կամ վերախմբավորումը: Այն կարելի է անվանել ռեստրուկտուրիզացիա, կամ այլ բան։ Քիչ թե շատ հասկանալի է, թե սա ինչ գործընթաց է։ Այն սկսվել է 2010-2011 թվականներին, երբ լուրջ փոփոխություններ եղան հայկական էլիտայում։ Հետո Հովիկ Աբրահամյանի գալուց հետո գործընթացը կասեցվեց, ընդմիջում եղավ»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով ներքաղաքական վերջին փոփոխություններին եւ պաշտոնանկություններին, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Անդրադառնալով այսօր Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը բոլոր ոլորտները պահում է իր վերահսկողության տակ, իսկ լուրջ ընդդիմություն նրանք չունեն։ «Եթե նման իրավիճակներ են լինում, իշխող կուսակցության ներսում են հակասություններ ստեղծվում։ Կուսակցությունում գտնվող տարբեր խմբակցություններ իրար դեմ են դուրս եկել»։

Նա կարծիք հայտնեց, որ վերջին փոփոխություններով փորձ է արվում օլիգարխներին հանել քաղաքականությունից. «Սա չի նշանակում, որ օլիգարխները դադարում են օլիգարխներ լինել։ Նրանք կշարունակեն բիզնեսներն իրար միջեւ կիսել։ Իսկ քաղաքականությունում հաղթում է այն հոսանքը, որոնց ես կանվանեի բյուրոկրատներ կամ չինովնիկներ»։

Քաղաքագետը չգիտի, թե ինչ ճակատագիր կունենա այս փորձը, քանի որ նման փոփոխությունները շատ դժվար են. «Իշխանություններն արտաքին ուժերի հետ չեն պայքարում։ Նրանք հենց իրենց դեմ են պայքարում։ Հասկանալի է, թե ինչու է սա հիմա տեղի ունենում։ Սերժ Սարգսյանի ձեռքերն ինչ-որ չափով ազատ են։ Բոլոր ընտրություններն անցան, հանրաքվեն անցավ, փոխվում է կառավարման համակարգը։ Նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի հեռանալը»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031